Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ձեռք բերել Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ «Արսենալը» պատրաստվում է գերազանցել իր տրանսֆերային ռեկորդն այս ամառ՝ առաջարկելով ավելի քան 120 միլիոն եվրո Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի համար։
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալը» ակտիվորեն փնտրում էր նոր հարձակվողի, սակայն չկարողացավ ձեռք բերել որևէ մեկին։ Այս մրցաշրջանում 27-ամյա Մարտինեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։