«Արսենալը» և «Բարսելոնան» կպայքարեն երիտասարդ աստղի համար

Լոնդոնի «Արսենալը» շարունակում է ջանքերը՝ Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսին ձեռք բերելու համար: 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում նախատեսված է 60 միլիոն եվրո ազատման կետ, և «զինագործները», ըստ տեղեկությունների, պատրաստ են ակտիվացնել այս կետը:

Բացի այդ, ըստ El Nacional-ի, «Արսենալը» մտադիր է իսպանացուն առաջարկել պայմանագրային շատ նպաստավոր պայմաններ, որպեսզի համոզեն նրան մերժել «Բարսելոնային»:

Կատալոնացիները նախորդ տարվանից համարվում են «Ատլետիկի» աստղի գլխավոր հավակնորդները։ Նիկո Ուիլյամսը Իսպանիայի Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 խաղում դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։