«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն նշել է, որ ակումբը մտադիր է ավարտին հասցնել «Բավարիայի» հարձակվող Մատիս Թելի տեղափոխությունը:
Ֆրանսիացին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես է գալու «Թոթենհեմում»՝ գնելու հնարավորությամբ: Առկա տեղեկությունների համաձայն՝ լոնդոնյան ակումբը կարող է ձեռք բերել 19-ամյա ֆուտբոլիստին մոտավորապես 60 միլիոն եվրոյով։
«Նա կդառնա «Թոթենհեմի» խաղացող: Կարծում եմ՝ առաջիկա վեց ամիսների ընթացքում նա բոլորին ցույց կտա, որ պատրաստվում է խաղալ «Թոթենհեմում»։ Ես նրան այստեղ չեմ հրավիրել վեց ամսվա համար»,- ասել է Պոստեկօղլուն։