Ռուսաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Անդրեյ Արշավինը կիսվել է այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» խաղի մասին իր կարծիքով։
Նա նշել է Կառլո Անչելոտտիի թիմի գլխավոր խնդիրը։ «Ռեալը» պաշտպաններ չունի և վաղուց չունի: Պարզապես նրանց այժմ միացել է Ռյուդիգերը։ «Ռեալի» պաշտպանական խնդիրներն ակնհայտ են»,- ասել է Արշավինը։
Նենք, որ հաջորդ հանդիպումներում Անչելոտտիի սաները կհանդիպեն «Ատլետիկոյին» և «Մանչեսթեր Սիթիին»: