Վիրջիլ վան Դեյկ․ «Ուրախ եմ, որ ամեն շաբաթ նրա հետ գործ չեմ ունենում»

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը գնահատել է Արգենտինայի ազգային հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի խաղը։

«Երբ Մեսսին իր լավագույն մարզավիճակում է, ոչինչ չես կարող անել նրա դեմ: Ուրախ եմ, որ ամեն շաբաթ նրա հետ գործ չեմ ունենում, քանի որ նրա դեմ շատ դաժան է պայքարելը, նա ամեն ինչ կանի քեզ շրջանցելու համար», – ասել է Հոլանդացի պաշտպանը։