«Թոթենհեմի» պաշտպանը վնասվածք է ստացել

Լոնդոնյան «Թոթենհեմը» երկար ժամանակով կորցրել է պաշտպան Ռադու Դրագուշինին։ 23-ամյա ռումինացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել անցած շաբաթ, երբ լոնդոնյան թիմը Եվրոպայի լիգայի խաղ է անցկացրել «Էլֆսբորգի» դեմ։

«Թոթենհեմն» իր կայքում հաստատել է, որ Դրագուշինը առաջի խաչաձև կապանների վնասվածք է ստացել: Մոտ ժամանակներս ռումինացուն վիրահատության կենթարկեն։ «Թոթենհեմը» չի հայտարարել Ռադու Դրագուշինի վերականգնման ժամկետի մասին:

Հասկանալի է, որ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի գա 2024/2025 մրցաշրջանում։ «Թոթենհեմն» այս պահին Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։