Մադրիդի «Ռեալն» այս ձմռանը ոչ ոքի հետ պայմանագիր չի կնքել: Մադրիդյան ակումբն ակնհայտորեն պատրաստվում է ակտիվ աշխատել ամառային տրանսֆերային շուկայում։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում կատարելով AS-ին, «սերուցքայինների» թիրախները շատ են հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ցուցակում են՝ Դին Հեյսեն (19, «Բորնմութ», Միգել Գուտյերեսը՝ (Ժիրոնա), Ֆլորիան Վիրց՝ «Բայեր», Մարտին Զուբիմենդին (Ռեալ Սոսյեդադ), Ռոդրին (28, «Մանչեսթեր Սիթի») և Յոզուա Կիմիխը (Բավարիա)։
Ֆլորիան Վիրցը գնահատվում է 140 միլիոն եվրո, Ռոդրին՝ 130 միլիոն եվրո, Սուբիմենդին՝ 60 միլիոն եվրո, Կիմմիխը՝ 50 միլիոն եվրո, Գուտիերեսը՝ 25 միլիոն եվրո, Հեյսենը՝ 18 միլիոն եվրո։