Լա Լիգայի որոշ մրցավարներ ցանկություն են հայտնել գործադուլ սկսել

Մադրիդի «Ռեալը» վերջերս նամակներ է ուղարկել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային և Մարզական բարձրագույն խորհրդին։ Մադրիդյան ակումբը դժգոհություն է հայտնել թիմի հանդիպումների մրցավարությունից։

Նամակում «սերուցքայինները» կասկածի տակ են դնում մրցավարների ազնվությունը։ Տեքստում նշվում է, որ «Ռեալի» դեմ կայացված որոշումները հասել են մրցաշարի մանիպուլյացիայի ու կեղծման այնպիսի մակարդակի, որն այլևս չի կարելի անտեսել։

Լա լիգայի որոշ մրցավարներ ցանկություն են հայտնել գործադուլ սկսել Մադրիդի «Ռեալի» մեղադրանքներից հետո, հայտնում է The Sun-ը։ Նշվում է, որ կամ բոլոր մրցավարները, կամ ոչ մեկը չի բոյկոտի։ Մադրիդի «Ռեալը» առաջինն է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։