Մադրիդի «Ռեալում» անհանգստացած են կիսապաշտպանի համար

Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլիստների վնասվածքների պատճառով բարդ իրավիճակ է ապրում: Ֆեդերիկո Վալվերդեն այն քչերից է, ում հաջողվել է խուսափել վնասվածքից։

Մարզիչ Կարռո Անչելոտտին միշտ կարող է հույս դնել կիսապաշտպանի վրա և նրան օգտագործում է տարբեր դիրքերում, այդ թվում՝ պաշտպանության աջ եզրում: Ինչպես հայտնում է Marca-ն, Մադրիդի «Ռեալը» մտավախություն ունի, որ ուրուգվայցին նույնպես մեծ ծանրաբեռնվածության պատճառով վտանգի տակ է:

Անչելոտին 25-ամյա ֆուտբոլիստին անփոխարինելի է համարում և հասկանում է, որ նրա վնասվածքը լուրջ հարված կլինի թիմին։ Վալվերդեն ընդգրկվել է «Լոս Բլանկոսի» գավաթի խաղարկության «Լեգանեսի» դեմ խաղի մեկնարկային կազմում, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: