Նեյմարը ցանկանում է «Սանտոսում» տեսնել արգենտինացի ֆուտբոլիստին

«Ռոմայի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը կարող է հեռանալ իտալական թիմից։ Այս մասին հայտնում է UOL-ը։

Ըստ աղբյուրի՝ արգենտինացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում բրազիլական «Սանտոսը»: Նեյմարը, ով մտերիմ է Լեանդրոյի հետ և այդ պատճառով ցանկանում է նրան տեսնել թիմում, խնդրել է կատարել Պարեդեսի տրանսֆերը։

Նշվում է, որ խաղացողը պատրաստ է դիտարկել Բրազիլիա տեղափոխվելու տարբերակը, սակայն տրանսֆերի գլխավոր խոչընդոտը կարող է լինել «Ռոմայի» ֆինանսական պահանջները։

Պարեդեսի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։

Լեանդրոն հռոմեացիների կազմում հանդես է գալիս 2023 թվականի ամռանից։