Լիսաբոնի «Սպորտինգ»-ի վինգեր Ջեովանի Կենդան կաորղ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը 17-ամյա հրաշամանուկին լավ ծանոթ է Պորտուգալիայում համատեղ անցկացրած մրցաշրջանից։
«Յունայթեդը» նշել է ծագող աստղին որպես ամառային տրանսֆերային պատուհանի իրենց թիրախներից մեկը, հաղորդում է լրագրող Ռոբ Դոուսոնը։ Ֆուտբոլիստի պայմանագրում կա 100 միլիոն եվրո գնման կետ, սակայն, ըստ առկա տեղեկությունների, «Սպորտինգը» պատրաստ է նրան վաճառել շատ ավելի քիչ գնով՝ մոտ 60 միլիոն եվրոյով:
Ընթացիկ մրցաշրջանում Ջեովանի Կենդան լիսաբոնյան թիմի կազմում անցկացրած 35 խաղում դարձել է երկու գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: