«Մանչեսթեր Յունայթեդը» շնորհավորել է Կրիշտիանու Ռոնալդուին ծննդյան օրվա առթիվ

«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը շնորհավորել է պորտուգալական «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ծննդյան օրվա առթիվ։

«Այսօր՝ փետրվարի 5-ին, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը նշում է ծննդյան 40-ամյակը։ «Ծնունդդ շնորհավոր, Կրիշտիանու»,- ասվում է «կարմիր սատանաների» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն անգլիական գրանդի կազմում հանդես է եկել 2003-ից 2009 թվականներին, ինչպես նաև 2021-ից 2022 թվականներին։ Այս ընթացքում նա անցկացրել է 346 հանդիպում՝ դառնալով 145 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։

Ռոնալդուն այս մրցաշրջանում «Ալ Նասրի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 23 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: