Խավիեր Մասկերանոն՝ Կրիշտիանու Ռոնալդուի մասին

Պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել էր, որ ինքն է պատմության լավագույն ֆուտբոլիստը՝ ընդգծելով, որ Մեսսիին, Պելեին կամ Մարադոնային նախընտրելը միայն ճաշակի հարց է։ Արգենտինացի նախկին ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոն պատասխանել է Ռոնալդուի այդ խոսքին։

«Ինձ համար սա պարզապես կարծիք է։ Ես մեծապես հարգում եմ Կրիշտիանուին, բայց ինձ հարկավոր չէ վերլուծել նրա տեսակետը։ Ես էլ ունեմ իմ կարծիքը, որը կարող է տարբերվել ուրիշներից»,- «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկարանոյի խոսքն է մեջբերում BeIN Sports-ը։