Հայտնի է, թե «Բարսելոնան» որքան գումար է վաստակել Նիկո Գոնսալեսի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունից

Կատալոնական «Բարսելոնան» գումար է վաստակել Նիկո Գոնսալեսի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունից, սակայն գումարը շատ ավելի քիչ է, քան ի սկզբանե սպասվում էր: «Բարսելոնան» ստացել էր 8,5 միլիոն եվրո իր ֆուտբոլիստի տրանսֆերից «Պորտու», ինչպես նաև պահպանել է վերավաճառքի 40% կետը:

Սպասվում էր, որ նրանք կստանան 24 միլիոն եվրո օրերս կայացած գործարքից: «Մանչեսթեր Սիթին» 60 միլիոն եվրոյով ձեռք է բերել Նիկո Գոնսալեսին «Պորտուից»:
Այնուամենայնիվ, «Պորտուն» ակտիվացրել է կետը, որը թույլ էր տալիս գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների լրացուցիչ 20%-ը ընդամենը՝ 3 միլիոն եվրոյով: Այդ մասին հայտնում է DailySport-ը։

Այսպիսով,  կատալոնական ակումբը ստացել է ընդհանուր առմամբ 13,3 մլն եվրո, ինչը զգալիորեն ցածր է նախնական սպասելիքներից։