«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին հարցրել են Մադրիդի «Ռեալի» իրավիճակի մասին։ Օրեր առաջ մադրիդյան ակումբը բողոք էր ուղարկել մրցավարության և թիմի նկատմամբ երկակի ստանդարտների վերաբերյալ։
«Անկեղծ ասած, ես չեմ ուզում խոսել այդ մասին: «Ռեալն» արեց դա, բայց դա մեր գործելաոճը չէ: Մենք արդարացումներ չենք փնտրում։ Յուրաքանչյուր ակումբ ունի իր ուղին։
Մենք մարդ ենք և սխալվում ենք։ Դատավորները դժվարին աշխատանք ունեն և կարիք ունեն աջակցելու: «Այս կարգի աշխատանք կատարելը հեշտ չէ», – ասել է Ֆլիկը լրագրողներին մամուլի ասուլիսում: