Ֆուտզալ․ EURO-2026-ի որակավորման փուլում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս հաղթեց Ալբանիայի ընտրանուն

EURO-2026-ի որակավորման փուլում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս հաղթեց Ալբանիայի ընտրանուն։ Խաղն ավարտվեց 1։5 հաշվով։

Հայաստանի ազգային թիմի կազմում երեք գոլ է հեղինակել Դենիս Նևեդրովը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Արթուր Մելքոնյանը և Նիկիտա Խրոմիխը։

Այս հանդիպումից հետո Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 10 միավորով գլխավորում է 6-րդ խմբի մրցաշարային աղյուսակը։