«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն պատասխանել է Ֆերան Տորեսի ապագայի մասին հարցին։
«Ֆերրանը չի լքի «Բարսելոնան» Հանսի Ֆլիկն ու ակումբի մարզական ղեկավարությունն ամբողջությամբ վստահում են Ֆերրանին, քանի որ նա ցուցադրել է բարձր արդյունավետություն, նույնիսկ չստանալով շատ խաղաժամանակ։
«Նապոլին» նույնպես հետաքրքրված էր Ֆերրանի տրանսֆերով Կվարացխելիայի ՊՍԺ տեղափոխությունից հետո, սակայն «Բարսայի» պատասխանը նույնն էր․ ակումբը չի պատրաստվում բաժանվել նրանից»,- ասել է Տորեսը։