Դարվին Նունյեսը կարող է հեռանալ «Լիվերպուլից»

«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը կարող է հեռանալ ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Լիվերպուլը», ամենայն հավանականությամբ, ավելի պատրաստ կլինի այս ամառ քննարկել Նունեսի համար առաջարկները, ով ըստ կարծիքների՝ աճ չի գրանցել Անգլիայում:

Լրագրող Դեյվիդ Լինչի խոսքերով՝ հարձակվողի համար կպայքարեն Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները։ «Միլանը» նույնպես դեռ հետաքրքրված է նրանով։

Դարվին Նունյեսի պայմանագիրը մերսիսայդցիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: Transfermarkt-ի համաձայն՝ 25-ամյա խաղացողը գնահատվում է 65 միլիոն եվրո: