Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Սիթիի» ձեռքբերման մասին հարցին։
Ձմեռային տրանսֆերների վրա «Քաղաքայինները» ծախսել են ավելի քան 200 միլիոն եվրո։ Խոսեպ Գվարդիոլայի թիմին միացան Օմար Մարմուշը, Աբդուկոդիր Խուսանովը, Նիկո Գոնսալեսը, Վիտոր Ռեիսը և Ջումա Բան:
Մադրիդի «Ռեալը» ոչ մի խաղացողի չի հրավիրել՝ չնայած վնասվածքների մշտական խնդիրներին։ «Սիթին» խաղացողներ է գնել, իսկ «Ռեալը»՝ ոչ:
«Ես չեմ ուզում մեկնաբանել սա: Հիմա մենք պետք է կենտրոնանանք այլ բաների վրա»,- ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Gazeta-ն։
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին փուլում կհանդիպեն Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին»։ Հանդիպումները կկայանան փետրվարի 11-ին և 19-ին։