«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Քրիսթալ Փելասի» ֆուտբոլիստին

«Քրիսթալ Փելասի» աջ պաշտպան Դանիել Մունյոսը հետաքրքրված է եվրոպական երեք թոփ ակումբներով:

Պայքարտ վերահսկում է «Բարսելոնան», որը ծրագրում է այս ամառ ուժեղացնել աջ պաշտպանի դիրքը: Ըստ Antena2-ի՝ անգլիական «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» պատրաստ են 28-ամյա ֆուտբոլիստի համար պայքարել «բլաուգրանայի» հետ:

Transfermarkt-ի փորձագետները պաշտպանի արժեքը գնահատում են 25 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Դանիել Մունյոսը «Քրիսթալ Փելասի» կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Պաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: