Հայտնի է Ալֆոնսո Դևիսի ապագան «Բավարիայում»

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել մյունխենյան ակումբի հետ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը «Բավարիայի» հետ մինչև 2030 թվականը։

24-ամյա կանադացին մյունխենյան թիմում է հանդես գալիս 2019 թվականից։ Նա «Բավարիա» է տեղափոխվել «Վանկուվեր Ուայթքեպսից»։ Դևիսն այժմ վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել, և սպասվում է, որ խաղադաշտ կվերադառնա մոտ մեկ ամսից։