Սպանել են «Ատալանտայի» նախկին ֆուտբոլիստի ընտանիքի անդամներից մեկին

«Ատալանտայի» նախկին ֆուտբոլիստ, «Օռլանդո Սիթիի» հարձակվող Լուիս Մուրիելի ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել։ Կոլումբիայում անհայտ անձինք գնդակահարել են նրա կնոջ եղբորը՝ 24-ամյա Լուիս Ռամիրես Լինդաոյին։

Հարձակվողները կրակել են Toyota-ի վրա՝ արձակելով 20 փամփուշտ, որից հինգը դիպել են զոհի գլխին։ Պատճառները դեռևս անհայտ են, սակայն ոստիկանությունը ուսումնասիրում է նրա հնարավոր քաղաքական կապերը, քանի որ նա մոտ էր մի քանի քաղաքական գործիչների հետ։

Հաղորդվում է, որ Լինդաոն վերջին օրերին ստացել է սպառնալիքներ և պատրաստվում էր լքել տարածաշրջանը։ Մուրիելը Ինստագրամում հուզիչ գրառում է կատարել. «Դու մեզ թողեցիր մեծ դատարկությամբ, բայց քո հիշատակը միշտ կմնա մեր սրտերում»։