Մադրիդի «Ռեալը» կարող է վերանայել Ռոդրիգոյին վաճառելու իր դիրքորոշումը

Վերջին շաբաթների ընթացքում մամուլը Ռոդրիգոյին կապում էր Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը տեղափոխվելու հետ:

Նույնիսկ տեղեկություններ կային 300 միլիոն եվրոյի առաջարկի մասին, որը «Ռեալը» մերժել է։ Transfer News Live-ը, հղում անելով Fichajes-ին, հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» կարող է վերանայել Ռոդրիգոյին Սաուդյան Արաբիայի ակումբին վաճառելու իր դիրքորոշումը, եթե մրցաշրջանի ավարտից հետո լուրջ առաջարկ ստանա:

Հեղինակավոր Transfermarkt պորտալը բրազիլացուն գնահատում է 100 միլիոն եվրո։