«Մանչեսթեր Սիթիի» նորեկներից մեկը չի կարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգայի խաղերին

«Մանչեսթեր Սիթին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չորս նոր խաղացող է գնել: Թիմի ցուցակն ընդլայնվել է պաշտպաններ Վիտոր Ռեիսով և Աբդուկոդիր Խուսանովով, կիսապաշտպան Նիկո Գոնսալեսով և եզրային Օմար Մարմուշով:

Չեմպիոնների լիգայի կանոնները նշում են, որ ընդհանուր փուլից հետո յուրաքանչյուր թիմ կարող է միայն երեք նոր խաղացող գրանցել փլեյ-օֆֆում: Արդյունքում «Մանչեսթեր Սիթիի» նորեկներից մեկը չի կարողանա խաղալ Չեմպիոնների լիգայում։

Խոսեպ Գվարդիոլան մեծ որոշում ունի կայացնելու: Ինչպես հայտնի է, Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Մանչեսթեր Սիթին» ուժերը կչափի Մադրիդի «Ռեալի» հետ։ Հանդիպումները կկայանան փետրվարի 11-ին և 19-ին։