Միկել Արտետան նշել է, թե որն է «Արսենալի» տրանսֆերային գլխավոր նպատակը

Անգլիայում փակվել է ձմեռային տրանսֆերային պատուհանը։ Այնուամենայնիվ, ակումբները կշարունակեն ուժեղացման ծրագրեր կազմել ամառվա համար:

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է, որ ակումբը ձեռք բերի վինգեր Նիկո Ուիլյամսին, հաղորդում է Football Transfers-ը: Իսպանացի ֆուտբոլիստը շարունակում է մնալ «զինագործների» գլխավոր մարզիչի առաջնահերթ թիրախը:

Նիկո Ուիլյամսը ներկայացնում է Բիլբաոյի «Ատլետիկը»: Transfermarkt հեղինակավոր պորտալը 22-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 70 միլիոն եվրո։