«Մանչեսթեր Յունայթեդը» դժվար ժամանակներ է ապրում, և Ռուբեն Ամորիմը, ով մարզչի պաշտոնը ստանձնեց նոյեմբերին, անշուշտ կցանկանար վերանայել կազմը:
Բայց ֆինանսական վիճակը թույլ չտվեց կարմիր սատանաներին ձմռանը ակտիվ լինել տրանսֆերային շուկայում։ «Մանչեսթեր Յունայթեդին» այս ամառ սպասվում է ևս մեկ բարդ տրանսֆերային պատուհան՝ կապված ֆինանսական վիճակի հետ, հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով լրագրող Ջեյմի Ջեքսոնին։
Ակումբի կազմն ուժեղացնելու ունակությունը մեծապես կախված կլինի վաճառքից: «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։