Քայլ Ուոքերը տխրեցրել է Պեպ Գվարդիոլային

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պաշտպան Քայլ Ուոքերը «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Միլան»։ Ա Սերիայի ակումբը 34-ամյա ֆուտբոլիստին վարձակալել է գնելու հնարավորությամբ։ Ուոքերն արդեն նշել է իր նորամուտը «ռոսոներիների» կազմում՝ խաղալով 90 րոպե:

Ինչպես հայտնում է The Athletic-ը, Ուոքերը հեռանալուց առաջ տխրեցրել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային: «Սիթիի» մարզչիմդուր չի եկել այն, որ ֆուտբոլիստը տնօրեն Տխիկի Բեգիրիստայնին հայտնել է հեռանալու իր ցանկության մասին, այլ ոչ թե իրեն։

Հիեցնենք, որ Քայլ Ուոքերի նոր ակումբը՝ «Միլանը» այս պահին զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականը։