Զինեդին Զիդան․ «Ափսոսում եմ, որ չեմ խաղացել նրա կողքին»

Ֆրանսիայի և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը ափսոսում է, որ չի խաղացել անգլիացի կիսապաշտպան Փոլ Սքոուլզի կողքին։

«Բոլորը շահագրգռված են խաղալ լավագույնների հետ։ Չեմ կասկածում, որ Սքոուլզն այդ ֆուտբոլիստներից մեկն էր։ Ինձ շատ դուր եկավ նրա խաղը դիտելը։ Շատ հազվադեպ է հանդիպում նման ամբողջական ֆուտբոլիստի։ Ափսոս, որ ես երբեք հնարավորություն չեմ ունեցել խաղալ նրա հետ նույն ակումբում»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը։

Սքոուլզը «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդն է։ Նա պաշտպանել է «կարմիր սատանաների» գույները 1993-ից 2011 թվականներին։ Անգլիայի հավաքականի կազմում կիսապաշտպանը անցկացրել է 66 հանդիպում և դարձել 14 գոլի հեղինակ։