Լոնդոնի «Արսենալի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին նշել է Միկել Արտետայի թիմի խնդիրներից մեկը։
«Զինագործները» կիրակի օրը 5։1 հաշվով ջախջախեցին «Մանչեսթեր Սիթիին», սակայն լեգենդար ֆրանսիացին կարծում է, որ «Արսենալը» դեռ նոր հարձակվողի խիստ կարիք ունի։
«Մեզ ինը համար է պետք։ Ոչ ոք դա չի պահանջի 5։1 հաշվով հաղթանակից հետո, բայց ունենա այն ինչ ունենք»,- ասել է Անրին Sky Sports-ին։
Հիշեցնենք, որ Միկել Արտետան խոստովանել էր, որ անհրաժեշտ է ուժեղացնել հարձակման գիծը։