«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Ա Սերիայի 23-րդ տուրում «Միլանի» հետ դերբիում գրանցված ոչ-ոքին (1:1)։
«Ես կարող եմ միայն գովաբանել թիմին այն բանի համար, թե ինչպես նրանք հաղթահարեցին բոլոր խոչընդոտներն այս երեկո։ Երեք չընդունված գոլ, երեք հարված դարպասին և ակնհայտ չնշանակված 11 մետրանոց։ Չնայած սրան, մեզ հաջողվեց գոնե ինչ-որ բան դուրս բերել խաղից։ Ես նույնպես պետք է արժանին մատուցեմ «Միլանին», քանի որ նրանք նույնպես շատ լավ խաղացին և չհանձնվեցին, նրանք որակով թիմ են։
Չեմ ուզում շատ խոսել 11 մետրանոցների մասին, քանի որ դա մեծ քննարկում է, բայց մենք չորս-հինգ նման միջադեպ ենք ունեցել, և դա սկսում է նյարդայնացնել ինձ։ Հանդիպումը մեր ձեռքերում էր, մենք պետք է ավելի լավ գրոհեինք խորքից, կարծում եմ՝ 95 րոպե խաղալուց հետո ավելիին էինք արժանի։
Մենք ավելիին էինք արժանի, բայց դա ֆուտբոլ է։ Մենք հասանք նույնիսկ 90+3-րդ րոպեին, բայց սա դերբի է, և մենք գլուխներս կախ առաջ ենք գնալու։ Սա մեր 17-րդ հանդիպումն է ընդամենը երկու ամսում, և մենք ցանկանում ենք առաջ շարժվել»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝