Սերխիո Ռամոսը նոր ակումբ ունի

Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը կարիերան կշարունակի Մեքսիկայում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ 38-ամյա ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է կնքել «Մոնտերեյի» հետ։ Ռամոսը շուտով կժամանի իր նոր թիմի գտնվելու վայր։

Հիշեցնենք, որ Ռամոսը ազատ գործակալի կարգավիճակում էր։ Նրա վերջին ակումբը եղել է «Սևիլիան», որը նա լքել է անցած ամառ։