Պեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչ է տեղի ունեցել «Արսենալի» հետ խաղից հետո թիմի հանդերձարանում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի ջախջախիչ պարտությունը Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի «Արսենալից» (1։5)՝ պատասխանելով հանդերձարանում տիրող մթնոլորտի մասին հարցին։

«Այո, պարտությունից հետո թիմի հանդերձարանում մթնոլորտը զայրացած ու զգացմունքային էր: Այդպես պետք է լինի, երբ պարտվում ես նման ֆուտբոլային խաղում, հատկապես վերջին 25 րոպեներին»,- խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Պեպ Գվարդիոլան։

Հիշեցնենք, որ 24 տուրերի արդյունքներով «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ տեղը։ «Արսենալը» երկրորդն է՝ 6 միավորով զիջելով «Լիվերպուլին», չնայած մերսիսայդցիները մեկ խաղ պակաս են անցկացրել։