Պեպ Գվարդիոլան «Արսենալից» 1:5 հաշվով պարտությունից հետո. «Ես միայն ափսոսում եմ վերջին 25 րոպեների համար»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արձագանքել է Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Արսենալից» կրած ջախջախիչ պարտությանը։

«Քաղաքայինները» Լոնդոնում 1։5 հաշվով պարտվեցին «զինագործներին»։

«Միակ բանը, ինչի համար ափսոսում եմ, վերջին 25 րոպեն է։ Մենք մոռացել էինք, որ պետք է անենք այն, ինչ անում էինք 65-70 րոպե: Այս մարզադաշտում, այս թիմի դեմ խաղի դժվար մեկնարկը այս մրցաշրջանում բազմիցս է եղել։

Բայց 10-15 րոպե անց, կարծում եմ, մենք վերահսկեցինք խաղը և իսկապես լավ խաղացինք։ Մենք խաղում էինք 1։1 հաշվով, լավ պահ ունեցանք, հետո հակագրոհ եղավ և երրորդ գոլը բաց թողեցինք։ Բայց դրանից հետո մենք շարունակեցինք անել այն, ինչ պետք է անեինք պաշտպանության առումով ու մի քիչ ավելի համբերատար եղանք։ Երբ այդպես ես խաղում, մրցակիցը արագ գրոհով փախչելու հնարավորություն է ստանում, և, բնականաբար, 3:1 հաշվով դա ավելի հարմարավետ դարձավ նրանց համար, բայց ավելի դժվար՝ մեզ համար։ Ես ափսոսում եմ վերջին 15-20 րոպեների համար, այլապես շատ լավ խաղ էր մեր կողմից։ Դժվար է որոշել վերջնական հաշիվից, բայց ես այդպես եմ զգում։

Սա լինում է ամբողջ մրցաշրջանին, մենք չափազանց շատ ենք տալիս, գիտենք, որ չպետք է դա անենք, բայց դա լինում է։ Այնուամենայնիվ, մենք լավ արձագանքեցինք, բնավորություն ցույց տվեցինք, լավ պաշտպանվեցինք, վտանգ ստեղծեցինք, երբ տիրում էինք գնդակին։ Ցավոք, երկրորդ գոլից հետո դա կրկնվեց։ Շատ պահերին առավելություն ունեինք, բայց հակագրոհների և այլ իրավիճակների պատճառով գոլեր բաց թողեցինք։

Չես կարող կորցնել վերահսկողությունը, խաղը տևում է 90-95 րոպե։ Դուք չեք կարող ավարտել հանդիպումը այնպես, ինչպես մենք արեցինք։ Մենք կարող էինք ևս երեք գոլ խփել, բայց թիմը պետք է կայուն մնա, ինչ էլ որ լինի»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝