Պաշտոնական․ Ալվարո Մորատան նոր ակումբ ունի

«Միլանի» հարձակվող Ալվարո Մորատան վարձավճարով տեղափոխվեց «Գալաթասարայ»։

Ինչպես հայտնում է թուրքական ակումբի կայքը, 32-ամյա իսպանացի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալու մինչև 2026 թվականի հունվարի 20-ը։ Ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 6 միլիոն եվրո։ «Գալաթասարայը» մինչև հունվարի 15-ը կարող է գնել Մորատային 8 միլիոն եվրոյով։

Այս մրցաշրջանում Մորատան «Միլանի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։