«Նապոլին» ցանկանում է ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպան Նոա Օկաֆորին։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, նեապոլիտանական ակումբը համաձայնության է եկել կիսապաշտպանի հետ։ «Նապոլին» այժմ աշխատում է «Միլանի» հետ սպասվող գործարքի վրա:
Այս մրցաշրջանում Օկաֆորը Ա Սերիայում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։