«Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղի վերջնամասում (0։2)։
Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, «կարմիր սատանաները» անհանգստացած են, որ ֆուտբոլիստը կարող է բաց թողնել 2024/25 մրցաշրջանի մնացած հատվածը։ Ֆուտբոլիստի ստույգ ախտորոշումը հայտնի կդառնա ավելի ուշ։
Այս մրցաշրջանում Լիսանդրոն անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
24 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում միայն 13-րդն է։