«Ջենոայի» 34-ամյա հարձակվող Մարիո Բալոտելլին կարող է կարիերան շարունակել «Վենեցիայում», որը նույնպես հանդես է գալիս Ա Սերիայում։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։
Ավելի վաղ «Ջենոայի» մարզական տնօրեն Մարկո Օտտոլինին հայտնել էր, որ հարձակվողը մոտ է ակումբից հեռանալուն։ Անձամբ Բալոտելին դժգոհություն է հայտնել իր խաղաժամանակից։
Հիշեցնենք, որ Բալոտելին «Ջենոային» միացել է հոկտեմբերի վերջին՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Այս ընթացքում 34-ամյա խաղացողը մասնակցել է Ա Սերիայի վեց հանդիպման, որոնցում 56 րոպե անցկացրել է խաղադաշտում՝ առանց արդյունավետ գործողություններով աչքի ընկնելու։
Այս պահին «Վենեցիան» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 19-րդ տեղը։ Թիմը 23 խաղից հետո ունի 16 միավոր։