«Ինտեր Մայամիի» նորեկ Թադեո Ալյենդեն խոսել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի մասին։
«Ես անընդհատ դիտում էի Մեսսիին հեռուստացույցով, և հիմա նրա թիմակից լինելը անհավանական բան է, ինչպես Սուարեսի, Ալբայի և Բուսկետսի դեպքում։ Դա պատիվ է և մեծ ուրախություն, բայց նաև մեծ ճնշում: Նրանք հաղթողներ են, և մենք պետք է բարձրացնենք մեր մակարդակը»,- Ալյենդեի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ ամերիկյան թիմը 25-ամյա ֆուտբոլիստին վարձակալել է «Սելտայից»։