Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն մեկնաբանել է ՊՍԺ-ի իր նախկին թիմակից Ուսման Դեմբելեի վերջին հաջողությունները։
«Ես չեմ զարմանում։ Ես նրա ամենամեծ երկրպագուն եմ։ Նրա որակների մասին ես գիտեմ 14 տարեկանից։ Կարծում եմ, որ նա նաև հոգեբանական բեկում է ունեցել, ինչը նշանակում է, որ նա ավելի հանգստացած է դարպասի առաջ։ Ուսմանը բարձրակարգ ֆուտբոլիստ է։
Նրա ներուժը կախված է նաև նրանից, թե ինչ է իրենից սպասում մարզիչն այս պաշտոնում։ Կարծում եմ, որ Ուսմանը շատ լավ է խաղում և ՊՍԺ-ի հիմնական հարձակվողական ֆուտբոլիստն է։ Հաշվի առնելով իր ներկայիս մարզավիճակը, նա չպետք է որևէ սահմանափակում դնի իր վրա, նա պետք է շարունակի նույն ոգով, և նա մեծ հաջողությունների կհասնի այս մրցաշրջանում»,- ասել է Մբապպեն L’Equipe-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սկզբից 27-ամյա վինգերը փարիզցիների կազմում անցկացրել է 6 հանդիպում բոլոր մրցաշարերում ու յուրաքանչյուրում դարձել գոլի հեղինակ՝ ընդհանուր առմամբ դառնալով 11 գոլի հեղինակ։