Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է իր հասցեին հնչող քննադատությունների մասին։
«Շատ մարդիկ կան, ովքեր իմ կարիերայի ընթացքում խոսել են միայն այն մասին, որ ես ոչ մի տիտղոս չեմ նվաճել։ Լավ կլիներ նրանցից մի քանիսի բերանը փակել»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում «Բավարիայի» 27 խաղում դարձել է 26 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։