«Արսենալը» ԱՊԼ-ում 14 հանդիպում անպարտելի է, ինչը նրանց լավագույն ցուցանիշն է 2018 թվականից ի վեր

Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ջախջախեց «Մանչեսթեր Սիթիին» (5։1)։

Այսպիսով, լոնդոնյան ակումբն ազգային առաջնությունում իր անպարտելիության շարքը հասցրեց 14 հանդիպման, վերջին անգամ «զինագործները» պարտվել էին նոյեմբերի 2-ին՝ տասներորդ տուրի «Նյուքասլի» հետ արտագնա խաղում 0։1 հաշվով։

Նշենք, որ սա թիմի լավագույն ցուցանիշն է 2018 թվականից ի վեր, երբ այն մարզում էր «Ասթոն Վիլայի» ներկայիս գլխավոր մարզիչ Ունայ Էմերին։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝