Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ պարտվեց «Քրիսթալ Փելասին» (0։2)։
«Մանչեսթեր Յունայթեդի» համար Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ պարտությունը հինգերորդն էր Պրեմիեր Լիգայի յոթ տնային խաղերում։ Սա ակումբի պատմության վատագույն արդյունքն է։
Դևիդ Մոյեսի «Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդ տնային պարտություն է կրել 14 խաղում, Էրիկ Տեն Հագը՝ 28 խաղում, Լուի վան Գալը՝ 30 խաղում, Օլե Գունար Սուլշերը՝ 31 խաղում, իսկ Ալեքս Ֆերգյուսոնը՝ 88 խաղում։
Հարկ է նշել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ժոզե Մոուրինյոյի և Ռալֆ Ռանգնիկի գլխավորությամբ Պրեմիեր Լիգայում պարտվել է 5 տնային խաղում։