«Նյուքասլի» կենտրոնական պաշտպան Լլոյդ Քելլին մոտ ապագայում պատրաստվում է միանալ «Յուվենտուսին»:
«Ծեր սինյորան» բանավոր համաձայնության է եկել «կաչաղակների» հետ՝ 26-ամյա խաղացողին վարձավճարով գնելու պարտավորությամբ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Անգլիացու տրանսֆերը բյանկոներիների համար կարժենա 15 միլիոն ֆունտ ստերլինգ (գրեթե 18 միլիոն եվրո)՝ առանց բոնուսների, իսկ «Նյուքասլը» նույնպես կստանա շահույթի մի մասը կենտրոնական պաշտպանի ապագա վերավաճառքից։
Ինքը՝ ֆուտբոլիստը, արդեն հաստատել է տրանսֆերը և մոտ ժամանակներս բուժզննում կանցնի։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Լլոյդ Քելլին տասը հանդիպում է անցկացրել «Նյուքասլի» կազմում: Նախկինում 2019-ից 2024 թվականներին պաշտպանը հանդես է եկել «Բորնմութում»։