Վիրջիլ վան Դեյկ․ «Ակնհայտ է, որ նա այս տարիներին ֆանտաստիկ ֆուտբոլիստ է եղել «Լիվերպուլի» համար»

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է հարձակվող Մոհամեդ Սալահի մասին։ Շաբաթ օրը եգիպտոսցին դուբլի հեղինակ դարձավ «Բորնմութի» դեմ արտագնա խաղում՝ թիմին հաղթանակ բերելով 2:0 հաշվով:

«Ակնհայտ է, որ նա այս տարիների ընթացքում ֆանտաստիկ ֆուտբոլիստ է եղել «Լիվերպուլի» համար: Ես տեսնում եմ նրա տքնաջան աշխատանքը, բայց թվերն ինքնին խոսում են այդ մասին: Նա այսօր հիանալի ելույթ ունեցավ, նա ֆենոմենալ խաղացող է»,- ասել է վան Դեյկը BBC Match of the Day-ին։

«Լիվերպուլն» պետք է նախապատրաստվի Լիգայի գավաթի կիսաեզրափակչի «Թոթենհեմի» դեմ պատասխան խաղին։ Թիմերը կխաղան հինգշաբթի՝ փետրվարի 6-ին։