Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը գնահատել է Ֆլորենտինո Պերեսի հետ հարաբերությունները և խոսել է իր ապագայի մասին։
«Այստեղ պատմություն կերտելը շատ կարևոր է ինձ և իմ ամբողջ ընտանիքի համար: Հուսով եմ, որ կարող եմ դեռ երկար տարիներ մնալ այստեղ: Նախագահը միշտ վստահել է ինձ։ Նա միշտ ասում էր, որ ես երկար ժամանակ խաղալու եմ Մադրիդում։
Սա անհավանական բան է, քանի որ երբ հեռու ես, չես մտածում, որ կարող ես տեղափոխվել աշխարհի լավագույն ակումբ։
Նա ամենաշատ տիտղոսներ ունեցող նախագահն է, և դա մեծ պատիվ է ինձ և իմ ընտանիքի համար»,- Վինիսիուսի խոսքերը մեջբերում է AS-ը: