Դանի Օլմոյի առողջական վիճակից նոր տեղեկություն կա

Ինչպես հայտնում է լրագրող Իվան Սան Անտոնիոն, «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն արդեն լիովին ապաքինվել է և պատրաստ է դուրս գալ խաղադաշտ։

«Օլմոն պատրաստ է «Ալավեսի» դեմ հանդիպմանը, բայց Ֆլիկը հրաժարվում է նրան դուրս բերել խաղադաշտ, քանի որ չի ցանկանում վտանգել իսպանացու առողջությունը։

Նրա մասնակցությունը Իսպանիայի Գավաթի խաղում «Վալենսիայի» դեմ նույնպես հստակ չէ։ Այդ հարցում վերջնական որոշումը պետք է կայացնի Հանս-Դիտեր Ֆլիկը», – գրել է լրագրողը:

Ընթացիկ մրցաշրջանում Օլմոն մասնակցել է 18 հանդիպման, դառնալով՝ 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2030 թվականի հունիսը: