Մադրիդի «Ռեալը» սահմանափակումներ կավելացնի աստղային հարձակվողի նոր պայմանագրում

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկար ժամանակ իր շարքերում պահել հարձակվող Վինիսիուս Ժունիորին։ Մադրիդցիները բրազիլացուն կառաջարկեն նոր պայմանագիր, սակայն չեն համաձայնի բավարարել Վինիսիուսի պահանջները, եթե նրանք անհաշվենկատ լինեն։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։

Մադրիդյան ակումբը սահմանափակումներ կկիրառի Վինիսիուս Ժունիորի նոր պայմանագրում։ Մադրիդյան ակումբը գիտակցում է ֆուտբոլիստի կարևորությունը, սակայն չի ցանկանում որևէ լուրջ փոփոխություն կատարել աշխատավարձի կառուցվածքում:

Միևնույն ժամանակ, «Ռեալը» հասկանում է, որ Վինիսիուսը կարող է պահանջել պայմանագրային պայմաններ, որոնք համեմատելի են Կիլիան Մբապեի հետ: