Պրեմիեր Լիգայի աստղերից մեկը տեղափոխվեց «Ալ-Նասր»

«Ասթոն Վիլայի» հարձակվող Ջոն Դյուրանը պաշտոնապես միացել է սաուդյան «Ալ-Նասրին»։ Ակումբի մամուլի ծառայությունը կիսվել է երիտասարդ կոլումբիացու տեղափոխության մասին լուրերով։ Գործարքը գնահատվում է 77 միլիոն եվրո, ակումբի հետ նորեկի պայմանագրի ժամկետի մանրամասները դեռ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ Դյուրանը իր կարիերայի վերջին երկու տարին անցկացրել է «Ասթոն Վիլայում»։

Ընթացիկ մրցաշրջանը ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում 29 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ։ Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ալ-Նասրը» ներկայումս զբաղեցնում է երրորդ տեղը՝ ութ միավորով հետ մնալով առաջին տեղից։