Բրազիլացի հարձակվող Նեյմարը չի կարողացել զսպել արցունքները «Սանթոսի» ֆուտբոլիստ ներկայացվելու ժամանակ։
Նեյմարը «Սանթոսի» սան է, որտեղ նա խաղացել է 2009-ից 2013 թվականներին։ Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 225 հանդիպման՝ դառնալով 136 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։