«Բարսելոնայի» սանը «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային թիրախն է

«Պորտուի» կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային թիրախը։

«Քաղաքայինները» պաշտոնական առաջարկ են արել 23-ամյա ֆուտբոլիստի համար, սակայն «Վիշապները» մտադիր չեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել իսպանացուց։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կիսապաշտպանի պայմանագրում նախատեսված է 60 միլիոն եվրո ազատման կետ։ Տրանսֆերային արժեքի 40 տոկոսը բաժին կհասնի «Բարսելոնային»։

Նիկո Գոնսալեսը «Բարսելոնայից» «Պորտու» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ 8,4 միլիոն եվրոյի դիմաց։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։